Համաձայն ,, Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ,, Բյուջետային համակարգի մասին, ՀՀ oրենքի 32-րդ հոդվածի պահանջների, առաջնորդներով ,, Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Ապարան համայնքի 2022թ. բյուջեն համաձայն՝ N 1 հավելվածի:
ա/ Եկամուտների մասով` 1024127.7 հազար դրամ
բ/Ծախսերի մասով` 1534428.3 հազար դրամ
2.Հաստատել Ապարան համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը `148300.6 հազ դրամ համաձայն հատված 4-ի, որից`
ա/ վարչական մասով` 123011.8 հազ.դրամ
բ/ ֆոնդային մասով` 25288.8 հազ. դրամ
3.Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը 123011.8 հազ. դրամից 59696.9 հզ դրամ ուղղել համայնքի բյուջեի 2021թ. պարտքային պարտավորությունների կատարմանը, իսկ մնացած 63314.9հզ դրամը ուղղել համայնքի 2022թ ֆոնդային բյուջե` համաձայն հատվածի 5–ի:
4. Հաստատել համայնքի բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը 362000.0 հզ դրամի, որից՝
ա/ Գույքի օտարումից 26000.0 հզ դրամ բ/ Հողի օտարումից 336000.0 հզ դրամ:
5.Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը 204800.0 հազ. դրամ
6. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 174800 հզ դրամ ուղղել համայնքի ֆոնդայի բյուջե:
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի
8.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:
9.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերն գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6–ի:
10.Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, ՀՀ օրենքի 33 -րդ հոդվածի 3–րդ կետի համաձայն`
ա/թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախաեսված հոդվածների միջև:
բ/ սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը: