|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2024 թվականի N 136Ա |
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԹԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ 02-063-0008-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ 20 ՔՄ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ՝ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և ՀՀ կառավարության 2001թ. թիվ 286-Ն որոշմամբ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել Ապարան համայնքի ղեկավարին` Հարթավան գյուղի վարչական տարածքում գտնվող 02-063-0008-0003 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի այլ նշանակության հողատարածքից տարանջատել 20 քմ՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու նպատակով /ՀԵՑ/ ՓԲԸ-ի տնօրինմանը և օգտագործմանը հանձնելու համար: 2.Տարանջատվող 20քմ. բնակավայրի այլ նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոփոխել՝ Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության: 3.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության և տարանջատման, կազմակերպման հարցերի գործընթացը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -15 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԺՈՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|