Նկատի ունենալով , որ ս/թ սեպտեմբերի 03-ին Ապարանի համայնքապետարանում կայացած աճուրդ վաճառքի արդյունքում Գևորգ Սուքիասյանը ճանաչվել է Ապարան համայնք գյուղ Նիգավան 11-րդ փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող, 02-075-0038-0045 ծածկագրով հողամասի հաղթող.
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով , Տեղական Ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի և 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վաճառել Գևորգ Արայիկի Սուքիասյանին Ապարան համայնք գյուղ Նիգավան 11-րդ փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատան 0.1 հա հողամասը, ծածկագիր 02-075-0038-0045:
2. Նախազգուշացնել հողօգտագործողին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
3. Պարտավորեցնել սեփականատիրոջը հատկացված հողամասն օգտագործել միայն սույն որոշմամբ սահմանված նպատակներով և պայմաններով:
4.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ: