Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-040-0115-0005 ծածկագրով՝ 0.473 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող հողատեսքի հողամասերը փոխելուն և դրանք դասել բնակավայրերի նպատակային նշանակության՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասում նախատեսվում է կառուցել բետենախառնիչ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |