|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մարտի 2025 թվականի N 51Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ՄՆԱՑԱԿԱՆ ԱՂԱԲԵԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և այն հանգամանքը, որ 02-002-0049-0066 կադաստրային ծածկագրով հողատարածքը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Թույլատրել համայնքի ղեկավարին` Ապարան համայնքի Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոց թիվ 4/42 հասցեում գտնվող, քաղաքացի Մնացական Աղաբեկի Վարդանյանին պատկանող խանութի զբաղեցրած 0.014 հա հողատարածքը /կադաստրային ծածկագիր՝ 02-002-0049-0066/ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մնացական Աղաբեկի Վարդանյանին: 2.Հաստատել հողատարածքի օտարման գինը՝ 1 քառ. մետրի համար՝ 1221 դրամ (կադաստրային արժեքը), ընդամենը 0.014 հա-ի համար՝ 170.940 ՀՀ դրամ: 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԺՈՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|