Այսօր: Ուրբաթ, 21 Հունվարի 2022թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 94Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2021 թվականի N 94Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ԾԱԾԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ապարան համայնքի Ջրամբարի վարչական տարածքում բնակելի բազմաբնակարան շենքի տանիքի ծածկի վերանորոգման աշխատանքների համար 2021 թվականի ընթացքում շինարարական աշխատանքներ ձեռք բերման նպատակով բազմիցս հրապարակվել է գնման ընթացակարգ (մրցույթ), սակայն մասնակից անձինք չեն եղել: Նկատի ունենալով եղանակային պայմանները և հարցի հրատապությունը.

Ապարանի համայնքի ավագանին որոշում է`

1. Թույլատրել համայնքի ղեկավարին հրատապության կարգով՝ եղանակային պայմաններից և արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, առանց գնման ընթացակարգի, ծառայությունների մատուցման պայմանագրով, կատարել Ջրամբարի վարչական տարածքում բնակելի բազմաբնակարան շենքի տանիքի ծածկի վերանորոգման աշխատանքները:


Կողմ -9

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner