Հիմք ընդունելով քաղաքացի Պատվական Հակոբյանի կողմից 2002 թվականից վարձակալված և փաստացի տիրապետվող հողամասն ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին դիմումը, հաշվի առնելով Եղիպատրուշ բնակավայրի վարչական ղեկավարի եզրակացությունը և այդ ուղղությամբ Ապարան համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ, 67-րդ և 48-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1.Համայնքի ղեկավարին՝ առաջարկել հողամասի վարձակալ Պատվական Հակոբյանին՝ նախապատվության իրավունքով գնելու իր կողմից վարձակալված գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ 1 քառ. մետրը՝ 350 ՀՀ դրամ արժեքով.
2.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ վարձակալի կողմից սույն որոշման 1-ին մասի պահանջի կատարումից հրաժարվելու դեպքում, համայնքի սեփականություն համարվող՝ Եղիպատրուշ գյուղում գտնվող, 02-020-0118-0002 կադաստրային ծածկագրով 1,6109 հա հողամասը աճուրդ-վաճառքի միջոցով օտարել՝ 1 քառ. մետրը՝ 350 ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը և թափանցիկությունը, և նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքի պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար։