|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2025 թվականի N 177Ա |
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ <<ԱՊԱՐԱՆ>> ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի պահանջների, հիմք ընդունելով քաղ. Կարեն Ավետիսյանի /հասցեն՝ ք. Երևան, Ն. Շենգավիթ 1-ին փ. 34 տ., հեռ. 098022066/ դիմումը՝ Ապարան համայնք Շողակն գյուղի վարչական տարածքում գտնվող՝ <<Ինովատոր>> ՍՊ ընկերության հանգստյան գոտու տարածքում իր կողմից վարձակալված շինություններում ծավալվող գործունեության մեջ <<Ապարան>> անունը նորաստեղծ <<Ապարան պարկ>> ֆիրմային անվանման մեջ օգտագործելու մասին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Թույլատրել քաղ. Կարեն Ավետիսյանին՝ <<Ապարան>> անունը օգտագործելու նորաստեղծ <<Ապարան պարկ>> ֆիրմային անվանման մեջ։ 2.Ընդունել ի գիտություն, որ համաձայն Ապարան համայնքի ավագանու 27.11.2024թ. N166-Ա որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի՝ սահմանված են բնակավայրերի անվանման օգտագործման թույլտվության տեղական տուրքի 2025թ․ դրույքաչափերը։ 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել աշխատակազմի ԶԾՏԱՍԳ բաժնի պետ Արգիշտի Միսակյանի վրա:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|