Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի և ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եվ կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման, նկատի ունենալով ՀՀ Կառավարության 2021 թվականի թիվ 1661-Ա «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման կարգավորումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝
Ապարանի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնության տալ ՀՀ Արագածոտնի մարզ, Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող թվով 56 հետևյալ հողամասերի օտարման իրավունքով «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԲ ընկերությանը տրամադրմանը. 2. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասերը օտարել «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԲ ընկերությանը կադաստրային արժեքներով: Նշված հողամասերը գտնվում են ՀՀ Արագաշոտնի մարզ, Ապարան համայնքի վարչական սահմաններում, ունեն ընդհանուր 59.38471 հա մակերես, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասեր են: 3. Համայնքի ղեկավարին պատրաստել սույն որոշման առաջին կետում նշված հողամասերը հողաշինարարական գործերը և ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետին: |