Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Ապարան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 6-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին. (զեկուցող՝ Կ.Եղիազարյան)
2. ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի համար «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ից (այսուհետ՝ լիզինգատու) լիզինգի միջոցով բազմաֆունկցիոնալ կոմունալ տեխնիկա ձեռք բերելու, համապատասխան պայմանագրի կնքման, լիզինգատուի և «Ապարան համայնքի կոմունալ ծառա յություն» ՀՈԱԿ-ի միջև կնքվելիք պայմանագրի(երի)ց բխող պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (այսուհետ՝ հիմնարկ) երաշխավորության տրամադրման, համապատասխան պայմանագրերի կնքման, ինչպես նաև նշված բոլոր պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի կնքման և համայնքի տարեկան աշխատանքային պլանում լրացում կատարելու մասին: (զեկուցող՝ Հ.Մկրտչյան) |