|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 հունվարի 2022 թվականի N 08Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԼԱՆՋ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 3.80604ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Սարալանջ գյուղիվարչականտարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 02-096-0139-0001 ծածկագրից՝3.80604 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ խոտհարք գործառնական նշանակության հողամասը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողակտորի կառուցապատելու համար ներկայացվել է բիզնես ծրագիր, հյուրանոցային տնակներ, ադմինիստրատիվ օբյեկտ, տաղավարներ և ճանապարհների կառուցման համար: Ներդրվելուէ 112 250 000 դրամևստեղծվելուէ 10-15 աշխատատեղ: 3. Չեղյալ համարել Ապարան համայնքի Ավագանու 20.05.2021թ. թիվ 53-Ա որոշումը: 4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |
Կողմ -18 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|