Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագած բնակավայրում հասցեավորման գործընթացի ժամանակ կատարվել է հասցեավորում, որտեղ առկա են հասցեավորման կարգի համաձայն մի շարգ անճշտություններ և որոշակի փակուղիների և նրբանցքների բացթողումներ։ Հիմք ընդունելով Ապարան համայնքի Արագած բնակավայրի վարչական տարածքի ղեկավարի գրությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-34-րդ կետերի դրույթների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել Ապարան համայնքի Արագած բնակավայրի ներհամայնքային ընդհանուր օգտագործման ճանապարհների /փողոցների/ անվանումները /փողոց, նրբանցք, փակուղի/ համաձայն աղյուսակի:
2. Սույն որոշման մասին իրազեկել ՀՀ ՆԳՆ ԱՎՎ Ապարանի տարածքային բաժանմունքին
3. Սույն որոշման մասին իրազեկել Արագած բնակչությանը
4․Ընդունել ի գիտություն, որ աղյուսակով ներկայացված փողոցի անվանումները և համարակալումները չեն փոփոխվել , ընդամենը ավելացվել և ճշտգրտվել են նրբանցքները ու փակուղիները։
5.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: