|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 ապրիլի 2025 թվականի N 76Ա |
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՎ ՈՒՂԵԱՆՑԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Նկատի ունենալով, որ Ապարան համայնքի Հարթավան բնակավայրով անցնող ավտոճանապարհը և Քուչակ բնակավայրով անցնող միջպետական ավտոմայրուղու ուղեանցը, համայնքի առաջարկությամբ և խնդրանքով կառուցապատվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին, ուստի համաձայն Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Հարթավան բնակավայրով անցնող ավտոճանապարհի և Քուչակ բնակավայրով անցնող միջպետական նշանակության ավտոմայրուղու ուղեանցի կառուցապատման շինարարության թույլտվությունների համար սահմանված տեղական տուրքերը զիջել: 2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա /բաժնի պետ Վ. Սուքիասյան/: |
Կողմ -13 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|