Նկատի ունենալով Ապարան համայնքի ակտիվ մասնակցությունը տեղական և միջազգային հարթակներում էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումներին, ինչպես նաև հաշվի առնելով համայնքում անընդհատ գիշերային լամպերի թիվն ու էլեկտրաէներգիայի ծախսերի անընդհատ ավելացումը, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 7-րդ կետերի պահանջները՚
Ապարան համայնքի ավագանին որոշում է ՝ 1․ Հավանություն տալ Ապարան համայնքի մասնակցությանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրերին, այդ ուղղությամբ ներկայացնել հայտ՝ համաձայն հավելված 1-ի։ |