Այսօր: Շաբաթ, 25 Հունիսի 2022թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 63Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2021 թվականի N 63Ա

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՎԱՀԱԳՆ ԱՇՈՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արցախյան պատերազմում զոհված՝ փոխգնդապետ Վահագն Աշոտի Սարգսյանի ընտանիքը՝ կինը և երկու անչափահաս երեխաները ներկայումս բնակվում են Ապարան քաղաքում, Վ.Սարգսյանի ծնողների տանը: Համաձայն ՀՀ ՊՆ Զինծառայողների առողջության, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության տեղեկանքների՝ Վահագն Սարգսյանը ընդգրկված է զոհված զինծառայողների անվանացանկում և նրա ընտանիքի անդամները՝ կինը և երկու անփաչահաս երեխաները, ,,Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են օգտվել սոցալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից: Վ.Սարգսյանի կինը՝ Նունե Թելմանի Գևորգյանը դիմել է Ապարան համայնքապետարան՝ իր ընտանիքը բնակարանի կարիքավոր ճանաչելու խնդրանքով: Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշման պահանջների.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Վահագն Աշոտի Սարգսյանի ընտանիքին ճանաչել բնակարանի կարիքավոր և ընդգրկել բնակարանի կարիքավորների ցանկում:
2. Խնդրել ՀՀ Արագածոտնի մարզպետին՝ զոհված Վահագն Աշոտի Սարգսյանի ընտանիքի բնակարանի ապահովման հարցը ներկայացնել ՀՀ ՊՆ:


Կողմ -8

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner