Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԱՆԱՎԱՐՏ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Սպարտակ Ազատի Մնացականյանի՝ հատկացված հողամասից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման և հողամասում առկա անավարտ բնակելի տունը օրինական  ճանաչելու մասին  գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը,  հողամասում առկա անավարտ   բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թ և ղեկավարվելով2002թ. ՀՕ-510-Ն << ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>>  ՀՀ  օրենքի  4-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ տնամերձ հողամասի հատկացման  չափը կազմել է 0.08հա, իսկ փաստացի օգտագործվող հողամասի չափը կազմում է  0.08794հա և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկացումից ավել օգտագործվող հողամասը չի գերազանցում հողհատկացման չափի 20%-ը և չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, իսկ բնակելի տունը չի հակասում քաղաքաշինական նորմերին.

                                                                                      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Ճանաչել Սպարտակ Ազատի Մնացականյանի /ծնված 1960թ. անձ. AV 0434696 /, Արմինե Սարգսի Կարապետյանի / ծնված 1968թ. անձ. AL 0406861/, Լիլիթ Սպարտակի Մնացականյանի / ծնված 1987թ. անձ. AT 0205195/, Արթուր Սպարտակի Մնացականյանի / ծնված 1989թ. անձ. AV0512870/, սեփականության իրավունքը Արագածոտնի մարզ Ապարան համայնքի Ապարան քաղաքում գտնվող 02-002-0121-0041 ծածկագրով հատկացումից ավել փաստացի օգտագործվող 0.00794հա հողամասի նկատմամբ:
2. Հողամասում առկա մինչև 2001թ. կառուցված անավարտ բնակելի տունը համարել օրինական:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner