Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի 2023թ․ տարեկան աշխատանքային պլանում կատարել լրացում՝ Քաղաքաշինություն և կոմունալ տնտեսության բնագավառում ներառել Մ․ Բաղրամյան փողոցում կառուցվող ճեմուղու կանաչապատումը: 2.Հանձնարարել <<Ապարանի համայնքի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում կառուցվող ճեմուղու կանաչապատման նպատակով օրենքով սահմանված կարգով ձեռք բերել անհրաժեշտ ծառատեսակներ, խոտածածկույթ և այլ անհրաժեշտ բույսեր: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |