Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 23.05.2022թ-ի թիվ 67 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Շողակն գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-077-0101-0002 ծածկագրով 0.07137հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողերի գործառնական նշանակության հողամասերը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության: 2.Համայնքի ղեկավարին` ապահովել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում: 3. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2022թ․ հողային հաշվեկշռում: 4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |