Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով քաղ. Արմեն Արծրունու Գրիգորյանի 05.03.2025 թ. N 1288 դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող Արմեն Արծրունու Գրիգորյանի սեփականություն հանդիսացող, 02-051-0133-0056 կադաստրային ծածկագրով, 0.05 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակության փոփոխել և այն դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասում կառուցվելու է անասնաշենք: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո 2025 թ հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |