Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 3-ի արտահերթ նիստի օրակարգը (զեկուցող՝ Ա. Կարապետյան) 2. Ապարան համայնքի 2023 թ բյուջեի ֆոնդային և վարչական մասերի ծախսային հոդվածներում ավելացումներ և պակասեցումներ կատարելու և Ապարան համայնքի ավագանու 20.12.2022 թ N 153-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (զեկուցող՝ Ս. Շերիկյան) 3. ՀՀ Արագածոտնի մարզի ,,Ապարան համայնքի սոցիալական կենտրոն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին (զեկուցող՝ Ի. Թադևոսյան) 4. Ճապոնիայի դեսպանատան կողմից հայաստանի համայնքներին՝ «Մարդկային անվտանգության ծրագիր ժողովրդական մակարդակում» դրամաշնորհային մրցույթին դրական պատասխան ստացած Ապարանի համայնքապետարանի ծրագրին ընթացք տալու նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու և տարեկան աշխատանքային պլանում ընդգրկելու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան) 5. Ապարանի համայնքի 2023թ հողային հաշվեկշիռը հաստատելու մասին (զեկուցող՝ Ա. Դաղլարյան) 6. Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայերի հասարակական կառուցապատման 0,002 հա հողամաս կառուցապատման իրավունքով առանց մրցույթի տրամադրելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Ա. Դաղլարյան) 7. Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայերի հասարակական կառուցապատման 0,00119 հա հողամաս կառուցապատման իրավունքով առանց մրցույթի տրամադրելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Ա. Դաղլարյան) 8. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին (զեկուցող՝ Ա. Դաղլարյան) 9. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին (զեկուցող՝ Ա. Դաղլարյան) 10. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Լուսագյուղ և Եղիպատրուշ վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի գործառնական նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Ա. Դաղլարյան) 11. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասի օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Ա. Դաղլարյան) |