Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, համաձայն՝ ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, ՀՀ օրենքի, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, ՀՀ օրենքի , «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Ապարան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2023 թ տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում ա). Համայնքի կողմից իրականացվող աղբահանության ծառայության դիմաց գանձվող վճարների 2023 թ դրույքաչափերը՝ համաձայն N 1.1 հավելվածի բ). Համայնքի կողմից իրականացվող՝ խմելու ջրի մատակարարման ծառայությունից օգտվողների վճարների 2023 թ դրույքաչափերը՝ համաձայն N 1.2 հավելվածի գ). Համայնքի մանկապարտեզների ծառայություններից օգտվող երեխաների ծնողական վճարի 2023 թ դրույքաչափը և տրվող արտոնությունները՝ համաձայն N 1.3 հավելվածի դ). Համայնքի արվեստի դպրոցների ծառայություններից օգտվող երեխաների ծնողական վճարի 2023 թ դրույքաչափերը և տրվող արտոնությունները՝ համաձայն N 1.4 հավելվածի 2.Համայնքի վարչական տարածքը բաժանել 2 գոտիների, հետևյալ սկզբունքով՝ ա/. 1-ին գոտի՝ Ապարան քաղաք և միջպետական նշանակության ավտոմայրուղու կողեզրերին գտնվող սուբյեկտներ բ/. 2-րդ գոտի՝ Համայնքի Քուչակ, Շենավան, Հարթավան, Ափնագյուղ, Արագած, Եղիպատրուշ, Երնջատափ, Շողակն, Արայի, Վարդենուտ, Ծաղկաշեն, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Կայք, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ, Ջրամբար, Մելիքգյուղ գյուղերը: 3. Համայնքի ղեկավար պարոն Կ. Եղիազարյանին` ապահովել տեղական տուրքերի և վճարների 2023 թ տեսակների և դրուքաչափերի հրապարակայնությունը և թափանցիկությունը, մոբիլիզացնել աշխատակազմի ուժերը դրանց գանձումը ժամանակին ապահովելու, ծավալած գործունեության համար սահմանված թույլտվությունները ժամանակին և օպերատիվորեն տրամադրելու ուղղությամբ 4. Սույն որոշումը տարածվում է 2023 թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |