Նկատի ունենալով, որ քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասը փաստացի օգտագործվում է որպես գերեզմաներ տանող ճանապարհ, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, և ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Չքնաղ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-088-0014-0004 ծածկագրով 0.087հա հողամասը համարժեք փոխանակել քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-088-0005-0005 ծածկագրով 0.087հա հողամասի հետ: 2.Որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |