Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 11.05.2022թ-ի թիվ 63 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող 02-102-0106-0016 ծածկագրով 0.09968հա, 02-102-0106-0017 ծածկագրով 0.10284հա, 02-102-0106-0018 ծածկագրով 0.09896հա, 02-102-0106-0020 ծածկագրով 0.13460հա և 02-102-0106-0021 ծածկագրով 0.12474հա, ընդամենը 0.56082հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասերը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասերը սեփականաշնորհման հանձնաժողովի կողմից քաղաքացիներին հատկացվել են որպես բնակելի կառուցապատման՝ այգեգործական հողամասեր, որոնք էլ ստացել են պետական գրանցում, սակայն կադաստրային քարտեզներում հաշվառված են որպես վարելահողեր: 3.Համայնքի ղեկավարին` ապահովել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում: 4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2022թ․ հողային հաշվեկշռում: 5.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |