Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով քաղ. Կամո Ասատուրի Հովհաննիսյանի 09.04.2025 թ. N 2107 դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող Կամո Ասատուրի Հովհաննիսյանի սեփականություն հանդիսացող, 02-002-0121-0007 կադաստրային ծածկագրով, 0.0816 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոփոխել և այն դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասում կառուցվելու է տնային կենդանիների համապատրաստի կերերի արտադրամաս: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո 2025 թ հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |