Հաշվի առնելով քաղաքացի Բակուր Դույնաբեկի Հովհաննիսյանի 20.03.2025 թ N 1645 դիմումը՝ իր կողմից 2020 թվականից վարձակալված 02-040-0112-015 կադաստրային ծածկագրով 0.3939 հա հողամասի /վարձակալության վկայական 19052020-02-0066, տրված 19.05.2020թ/ և 02-040-0112-0016 կադաստրային ծածկագրով 1.1255 հա հողամասի /վարձակալության վկայական՝ 19052020-02-0031, տրված 19.05.2020 թ/ վարձակալության իրավունքը այլ անձի փոխանցելու վերաբերյալ Ապարան համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ Հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն. քաղ. Բակուր Դույնաբեկի Հովհաննիսյանի կողմից 2020 թվականից վարձակալված 02-040-0112-015 կադաստրային ծածկագրով 0,3939 հա հողամասի և 02-040-0112-0016 կադաստրային ծածկագրով 1,1255 հա հողամասի վարձակալության իրավունքը այլ անձի փոխանցելուն: 2. Քաղ. Բակուր Հովհաննիսյանին՝ վարձակալության իրավունքը փոխանցելուց հետո համայնքապետարան ներկայացնել վարձակալության իրավունքի փոխանցման պայմանագրի օրինակը և նոր վարձակալի իրավունքի վկայական պատճեն: 3. Ընդունել ի գիտություն, որ Վարձակալության իրավունքը ձեռք բերողի նկատմամբ կիրառվում է տվյալ հողամասի վերաբերյալ 2020 թվականին կնքված վարձակալության պայմանագրի դրույթները, ժամկետի ավարտը՝ մինչև կնքված պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, վարձավճարը՝ պայմանագրով սահմանված դրույքաչափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |