Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481 -րդ հոդվածի պահանջներով, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթների, հիմք ընդունելով Ապարանի համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Թույլատրել Ապարան համայնքի ղեկավարին՝ Ապարան քաղաքի Բաղրամյան 59/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-002-0103-0071 կադաստրային ծածկագրով 0.005 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, մրցույթային կարգով կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու համար:
2.Հաստատել կառուցապատման իրավունքով տրվող հողամասի վարձակալության ժամկետը՝ 10 տարի և վարձավճարի մեկնարկային արժեքը 100.000 ՀՀ դրամ
3.Համայնքի ղեկավարին` ապահովելու մրցույթի հրապարակայնությունը, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ մրցույթը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:
4.Ընդունել ի գիտություն, որ տարածքում թույլատրել բացառապես տեղադրելու տաղավար: 5.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |