Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Ապարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի առաջին նիստի օրակարգը՝ (զեկուցող՝ Ա. Կարապետյան)
2. Համայնքային հողամասի սերվիտուտի պայմանագիր կնքելու համաձայնություն տալու մասին: (զեկուցող՝ Ա. Կարապետյան)
3. Ապարան համայնքի 2022թ. բյուջեի պահուստային ֆոնդի բաշխման, բյուջեի ֆոնդային մասում ավելացում կատարելու, բյուջեի ֆոնդային և վարչական մասերի ծախսային հոդվածներում ավելացումներ կատարելու և Ապարան համայնքի ավագանու 27.01.2022թ N 03-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (զեկուցող՝ Մ. Նիկողոսյան)
4. Ապարան համայնքի սեփականությունը հանդիսացող շարժական գույքերի վիճակի ուսումնասիրման և գնահատման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: (զեկուցող՝ Ի.Թադևոսյան)
5. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին: (զեկուցող՝ Ն. Սիրեկանյան)
6. <<Ապարան համայնքի Վարդանանց ասպետների անվան մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի սան Ներսես Դավիթի Ավետիսյանի վարձավճարը զիջելու մասին:
(զեկուցող՝ Գ. Խաչատրյան)
7. Ապարան համայնքի Շենավան վարչական տարածքի բնակիչ Սպարտակ Ղազարյանի երեխաներից երեքի վարձավճարը զիջելու մասին: (զեկուցող՝ Գ. Խաչատրյան)
8. «Ապարան համայնքի 2022թ․ տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին» համայնքի ավագանու 27.01.2022թ N 04-Ա որոշման հավելվածում լրացումները և փոփոխություններ կատարելու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան)
9. Ապարան համայնքի 2022թ հողային հաշվեկշիռը հաստատելու մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
10. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում գտնվող՝ քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,1 հա հողատատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
11. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ և Շողակն գյուղերի վարչական տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 1.23787հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
12.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շողակն գյուղի վարչական տարածքում գտնվող ներհամայնքային թաղամասերի և փողոցների անվանակոչման մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
13. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
14. Ապարանի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վաձակալության տրամադրելու թույլտվություն տալու մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
15. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում գտնվող իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
16. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Երնջատափ գյուղի վարչական տարածքում գտնվող ներհամայնքային թաղամասերի անվանակոչման մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
17. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող 0,20848 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
18.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Մելիքգյուղ գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
19. Ապարան համայնքի Ապարան քաղաքում էլեկտրական ենթակայան տեղադրելու նպատակով հողամաս հատկացնելու թույլատվություն տալու մասին: (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
20. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) |