Հաշվի առնելով, որ Ապարան համայնքի կողմից ներկայացված և դրական պատասխան ստացած «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային կովկասում» ծրագրի շրջանակներում միջհամայնքային «Ապարան և Ծաղկահովիտ համայնքներում սոցիալական ծառայությունների հասանելիություն և ներառականություն» միջհամայնքային դրամաշնորհային ծրագրային պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 92-րդ հոդվածի, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2 հոդվածի 11-րդ, 15-րդ մասեր և 16-րդ մասի <<ա>> ենթակետի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ համայնքապետարանի արտաբյուջետային հաշիվ բացելու առաջարկին: 2.Դիմել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ միջնորդելու ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ նախարարության գործառնական վարչությունում Ապարանի համայնքապետարանի արտաբյուջետային հաշիվ բացելու համար: |