Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 34
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերի և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջների.

           Ապարան համայնքի ավագանին որոշում է`

 

1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից նպատակային նվիրատվության պայմանագրով հատկացված Սանիտարական վակումային մեքենան (КО-529-16 շասի MA3-5340С2-585-013) ճանաչել համայնքային սեփականություն և ընդգրկել գույքային ցանկում:
2. Սանիտարական վակումային մեքենան (КО-529-16 շասի MA3-5340С2-585-013) անժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ապարանի կոմունալ ծառայություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:
3. Հանձնարարել Ապարան համայնքի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ –ի տնօրենին՝ ա/ սահմանված կարգով գույքն ընդունել ՀՈԱԿ հաշվեկշիռ, կատարել փաստաթղթային անհրաժեշտ ձևակերպումներ բ/ ներկայացնել առաջարկություն՝ սանիտարական մեքենան (КО-529-16 շասի MA3-5340С2-585-013) այլ կազմակերպությունների ժամանակավոր օգտագործման տրամադրման օրական /ժամային/ վարձավճարի սահմանման վերաբերյալ:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner