Համաձայն 2023թ-ի ապրիլի 13-ի ՀՀ կառավարության թիվ 535-Ա որոշման հաստատված Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի «Մայլեռ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը իրագործելու նպատակով, հաշվի առնելով կազմակերպության տնօրենի գրությունը ու քաղաքացու դիմումը, և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Առաջարկել համայնքի ղեկավարին կազմել համապատախան փաստաթղթերը <<ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ>> ՓԲԸ-Ի և Մհեր Բաղդասարյանի կողմից նվիրատրվող հողամասերն ընդունելու համար: 2. Ընդունել ի գիտություն որ հողամասերի վրա կառուցվելու է ասֆալտապատ ավտոճանապարհ: 3. Աշխատակազմի քարտուղարին ապահովել փաստաթղթերի ձևակերպումը: |