Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ապարան համայնքի Արագած բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՀՀ պետբյուջեից ստացված 255.919,602 հազար դրամի համաֆինանսավորումը, ինչպես նաև, մինչև համայնքների խոշորացումը, նախկին համայնքապետարանների և ՀՈԱԿ-ների կողմից ՀՀ պետբյուջե, տարբեր հարկատեսակների գծով, ավել վճարված 790,462 հազար դրամի հետ վերադարձումը, համաձայն ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին՚՚ ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի 2024 թ բյուջեի ֆոնդային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.1.Ֆոնդային բյուջեի եկամուտների մասն ավելացնել 255.919,602 հազ դրամով,
1.2.Ֆոնդային բյուջեի ծախսային մասի բնակարանային շինարարության բնագավառի 5112 հոդվածն ավելացնել 255.919,602 հազար դրամով:
2. Ապարան համայնքի 2024 թ բյուջեի վարչական մասում կատարել հետևյալ փոփոխություննները
2.1.Վարչական բյուջեի եկամուտների մասն ավելացնել 790,492 հազար դրամով.
2.2.Վարչական բյուջեի ծախսային մասի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի 4213 հոդվածն ավելացնել 790,492 հազար դրամով:
3. <<Ապարան համայնքի 2024 թ. բյուջեն հաստատելու մասին>> Ապարան համայնքի ավագանու 22.12.2023 թվականի N 161-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: |