Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 109
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՈՂԱԿՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇՈՂԱԿՆ ՏՈՒՖԵՐԻ ԵՐԵՎԱԿՄԱՆ ԱՄԱՌԱՆՈՑ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՍԵՎԱՐՏ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ հոդվածի, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթների, հիմք ընդունելով ,,ՍԵՎԱՐՏ՚՚ ՍՊԸ-ի 19.06.2024թ. դիմումը և 19.07.2024թ. կայացած հանրային քննարկման արձանագրությունը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1.Նախնական համաձայնություն տալ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շողակն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող՝ Շողակն տուֆերի երևակման Ամառանոց տեղամասում ՍԵՎԱՐՏ ՍՊԸ-ին երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար:
2.Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում, ՀՀ լիազոր մարմնին և նախաձեռնողին՝ ՍԵՎԱՐՏ ՍՊԸ-ին տրամադրել համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը՝ լուսանկարները և տեսաձայնագրությունը։
3. Որոշում ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner