Նկատի ունենալով, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Երնջատափ բնակավայրի նախկին դպրոցական շենքը Ապարան համայնքին նվիրաբերելու՝ նրանում մանկապարտեզ հիմնելու նպատակով, Ապարան համայնքի ղեկավարի առաջարկության վերաբերյալ ստացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և ՀՀ Արագածոտնի մարզպետի գրավոր հավանությունը, միաժամանակ հաշվի առնելով շենքը վերակառուցելու և մանկապար- տեզի չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ Ապարանի համայնքապետարանի պատրաստակամությունը, համաձայն ,,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջների, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 11.04.2024 թ N 02323-2024 գրությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Համաձայնություն տալ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Երնջատափ գյուղի 13-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող նախկին դպրոցական շենքը / կադաստրային ծածկագիր՝ 02-042-0030-0005, վկայական N 20092022-02-002/ որպես նվիրաբերություն ընդունելուն և նախատեսվող ներդրումային ծրագրի իրականացմանը: 2. Համայնքապետի տեղակալ Հ. Մկրտչյանին՝ անհրաժեշտ ներդրումների ծավալներն ու ժամկետները ճշտելու նպատակով ապահովել շենքի վերակառուցման համար նախնական նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, և եռամսյա ժամկետում համապատասխան փաթեթն ու պահանջվող տեղեկա- տվությունը ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ՝ գործընթացին ընթացք տալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: |