Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի դրույթներով, համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջների, Ապարան համայնքի ավագանու 2023թ-ի փետրվարի 16-ի Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին թիվ 19-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով այն փաստը, որ Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը Ապարան համայնքի Շենավան գյուղի գլխավոր հատակագծի գոտևորման հատակագծով հանդիսանում է՝ էներգետիկայի, տրանսպրտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությամբ՝ կոմունալ ենթակառուցվածքների.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Շենավան գյուղի վարչական սահմաներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /ծածկագիր՝ 02-082-0210-0001/՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել և դարձնել՝ էներգետիկայի, տրանսպրտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, և կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության: 2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 3. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2023թ հողային հաշվեկշկում: |