Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի22-ի թիվ 1064-Ա որոշմամաբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 24.06.2024թ-ի թիվ2/փ-261 եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ինմասի 1-ինկետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-002-0064-0046 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.00564հա հատուկ պահպանվող նպատակային նշանակության պատմական և մշակութային հողամասի հողերից փոխել և դասել բնակավայրերին նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման նշանակության հողամասերի շարքին: 2. Ընդունել ի գիտություն, որ հողամաի նպատակային և գործառնական նշանակություններ փոխվում են հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար: 3.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025թ հողային հաշվեկշռում: |