Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Գոռ Ավետիքի Բոզոյանի դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Ապարան համայնքի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոց թիվ 18/7 հասցեում գտնվող՝ 0,01838 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Գոռ Ավետիքի Բոզոյանին՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-002-0058-0145 կադաստրային ծածկագրով հարակից հողամասն ընդլայնելու նպատակով: 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 1877,7դրամ x 0,01838 հա = 345.122 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |