Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 163
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող՝ 02-040-0310-0001 կադաստրային ծածկագրից առանձնաց-ված 0,19455 հա հողամասը օտարելու վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզպետի 15.10.2024 թ թիվ 01//06752-2024 գրությամբ տրված համաձայնությունը, համաձայն ՀՀ կառավարության 29.07. 2021 թ թիվ 1246-Ա որոշմամբ 8-րդ կետի պահանջների, ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ,,Մայլեռ Մաունթայն Ռեզորթ՚՚ ՓԲ ընկերության տնօրենի գրության վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Ուղղակի վաճառքով օտարել՝ Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 02-040-0310-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.19455 հա հողամասը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ /փակ բաժնետիրական ընկերությանը:
2.Հաստատել հողատարածքների օտարման գինը՝ ըստ հողատեսքերի տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 1945,5 քմ x 336,6 դրամ = 654.856 դրամ:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner