Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի22-ի թիվ 1064-Ա որոշմամաբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20.10.2023թ-ի թիվ2/փ-359 եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական սահմաներում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող / ծածկագիր 02-040-0117-0022/ 0.5 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2.Ընդունել ի գիտություն, որ հողամասում նախատեսվում է կառուցել քոթեջներ և ջրավազան: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2023թ հողային հաշվեկշկում: |