Հաշվի առնելով քաղաքացի Արմեն Արամի Ղարիբյանի 07.04.2025 թ N 2015 դիմումը՝ իր կողմից 2019 թվականից վարձակալված 02-040-0111-0012 կադաստրային ծածկագրով 1.1045 հա հողամասի վարձակալության իրավունքը /վարձակալության վկայական՝ 12112019-02-0053, տրված 12.11.2019 թ/ այլ անձի փոխանցելու վերաբերյալ Ապարան համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի դրույթներով, և ՀՀ Հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն. քաղ. Արմեն Արամի Ղարիբյանի կողմից 2019 թվականից վարձակալված 02-040-0111-0012 կադաստրային ծածկագրով 1.1045հա հողամասի վարձակալության իրավունքը այլ անձի փոխանցելուն: 2. Քաղ. Արմեն Ղարբյանին՝ վարձակալության իրավունքը փոխանցելուց հետո համայնքապետարան ներկայացնել վարձակալության իրավունքի փոխանցման պայմանագրի օրինակը և նոր վարձակալի իրավունքի վկայական պատճեն: 3. Ընդունել ի գիտություն, որ Վարձակալության իրավունքը ձեռք բերողի նկատմամաբ կիրառվում է տվյալ հողամասի վերաբերյալ 2019 թվականին կնքված վարձակալության պայմանագրի դրույթները, ժամկետի ավարտը՝ մինչև կնքված պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, վարձավճարը՝ պայմանագրով սահմանված դրույքաչափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |