Ղեկավարվելով Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ՀՀ կառավարության N526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի, ա) բ) և գ) պարբերությունների պահանջները, հաշվի առնելով սուբվենցիոն ծրագրերի ներկայացման ժամկետները, անհրաժեշտ է հրատապության կարգով, մեկ անձից գնում կատարելու միջոցով ձեռք բերել Ապարան համայնքի կարիքների համար սուբվենցիոն ծրագրով նախատեսված Արագած և Շենավանի վարչական տարածքների մանկապարտեզերի կառուցման նախագածանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայություն: Ելնելով վերոգրյալից.
Ապարան համայնքի ավագանին որոշում է 1.Թույլատրել՝ մեկ անձից հրատապ գնում կատարելու միջոցով ձեռք բերել Ապարան համայնքի Արագած և Շենավանի վարչական տարածքների մանկապարտեզերի կառուցման նախագածանա-խահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայություն: 2. Հանձնարարել՝ ֆինանսատնտեսագիտական բաժնին կատարել մեկ անձից գնում: |