Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի, Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Ապարան համայնքի ղեկավարի հաշվետվությունը՝ համայնքի 2023թ բյուջեի կատարման վերաբերյալ՝ համաձայն N 1 N 2 հավելվածների: 2.Համայնքի ղեկավար պարոն Կ. Եղիազարյանին՝ 2.1 անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համայնքի 2024 թ վարչական և ֆոնդային բյուջեների կատարումն ապահովելու ուղղությամբ: 2.2 հետևողական աշխատանքներ ծավալել և վարչական միջոցներ ձեռնարկել տեղական հարկերի, տուրքերի և վարձավճարների վճարումից խուսափողների նկատմամբ, նվազագույնի հասցնել ապառքները: 2.3 ապահովել համայնքի զարգացման և տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների ամբողջական իրականացումը, այդ աշխատանքներում ապահովելով անհրաժեշտ հրապարակայնություն և թափանցիկություն: |