| «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ, ԱՐԱԳԱԾ, ԱՐԱՅԻ, ԱՓՆԱԳՅՈՒՂ, ԵՂԻՊԱՏՐՈՒՇ, ԾԱՂԿԱՇԵՆ, ԼՈՒՍԱԳՅՈՒՂ, ԿԱՅՔ, ՉՔՆԱՂ, ՎԱՐԴԵՆԻՍ, ՎԱՐԴԵՆՈՒՏ, ՄԵԼԻՔԳՅՈՒՂ, ՔՈՒՉԱԿ, ՀԱՐԹԱՎԱՆ, ՇԵՆԱՎԱՆ, ՍԱՐԱԼԱՆՋ, ՆԻԳԱՎԱՆ, ԹԹՈՒՋՈՒՐ, ՁՈՐԱԳԼՈՒԽ, ԵՐՆՋԱՏԱՓ, ՋՐԱՄԲԱՐ և ՇՈՂԱԿՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիա) ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու հետևյալ ծրագրային հայտը՝ 1․1․ «Ապարան համայնքի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան, Սարալանջ, Նիգավան, Թթուջուր, Ձորագլուխ, Երնջատափ, Ջրամբար և Շողակն բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում»;
2.Համայնքի ղեկավարին՝ սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել ծրագրերի ամբողջական փաթեթները։ |