Ղեկավարվելով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և ՀՀ կառավարության 2001թ. թիվ 286-Ն որոշմամբ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել Ապարան համայնքի ղեկավարին` Հարթավան գյուղի վարչական տարածքում գտնվող 02-063-0008-0003 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի այլ նշանակության հողատարածքից տարանջատել 20 քմ՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու նպատակով /ՀԵՑ/ ՓԲԸ-ի տնօրինմանը և օգտագործմանը հանձնելու համար: 2.Տարանջատվող 20քմ. Բնակավայրի այլ նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոփոխել՝ Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության: 3.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության և տարանջատման, կազմակերպման հարցերի գործընթացը: |