Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 88
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՀՈԱԿ-Ի ԵՎ ԱՊԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԹՄՄՀ-ԳՀԱՊՁԲ-01/22 ԵՎ ՀՀ-ԱՄ-ԱՔ-ՎԱՄՀ-ԳՀԱՊՁԲ-01/22 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎՈՎ ՍՆՆԴԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԼՈՒԾԱՐՎԱԾՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԻՄՔՈՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ՀՐԱՏԱՊ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ապարան համայնքի ավագանու 27.01.2022թ. N03-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հոդվածային ծախսերով նախատեսված, Ապարան համայնքի Վարդանանց ասպետների անվան ՀՈԱԿ-ի և Ապարանի Թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-Ի կարիքների համար ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԹՄՄՀ-ԳՀԱՊՁԲ-01/22 և ՀՀ-ԱՄ-ԱՔ-ՎԱՄՀ-ԳՀԱՊՁԲ-01/22 ծածկագրերովով 07.03.2022թ. կնքված սննդի մատակարարման պայմանագրերը լուծարվել են`մատակարարումները չիրականացնելու համար: Լուծարված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 8.313.700/ութ միլլիոն երեք հարյուր տասերեք հազար յոթ հարյուր /ՀՀ դրամ, որից 5 327 750 /հինգ միլլիոն երեք հարյուր քսանյոթ հազար յոթ հարյուր հիսուն /ՀՀ դրամը ,,Ապարան համայնքի Վարդանանց ասպետների անվան մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի և 2.985.950 /երկու միլլիոն իննը հարյուր ութսունհինգ հազար իննը հարյուր հիսուն/ ՀՀդրամը ,,Ապարան համայնքի Թիվ 1 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի մասով: Պայմանագրերի լուծարման պատճառով անհրաժեշտություն է առաջացել մեկ անձից հրատապ գնում կատարելու:
Ղեկավարվելով Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ՀՀ կառավարության N526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի, ա) բ )և գ) պարբերությունների պահանջներով.

   Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել Ապարան համայնքի Վարդանանց Ասպետների անվան և Ապարանի Թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ներին մեկ անձից հրատապ գնում կատարելու միջոցով ապահովել մանկապարտեզների սննդի կարիքները:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական բաժնին ապահովվել գնման գործընթացը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner