Հիմք ընդունելով՝ Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ՍՊԸ-ԻՑ N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-36/23 ծածկագրով պայմանագրի չկատարված մասի որակավորման եվ պայմանագրի ապահովման ընդհանուր՝ 98.8150.00/իննսունութ միլիոն ութ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ գումարը բռնագանձելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի , Պետական տուրքի մասինՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի Ա կետի, ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 32-րդ կետի 26-րդ ենթակետի վերջին պարբերության և նույն կետի 27-րդ ենթակետի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Ապարան համայնքի կողմից դատական հայց ներկայացնելու նպատակով սահմանված պետական տուրքը վճարելու նպատակով Ապարան համայնքի 2025թվականի բյուջեից հատկացնել 2 964 450/երկու միլիոն ինը հարյուր վաթսունչորս հազար չորսը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ: 2. Հանձնարարել հաշվապահությանը՝ համայնքապետարանի 2025թվականի բյուջեի նախահաշվի համապատասխան հոդվածներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ և վերաձևակերպումների միջոցով ապահովել դատական հայցի պետական տուրքի գումարի հատկացումը: 3. Հանձնարարել իրավաբանական ծառայությանը գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: |