Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 165
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 01.04.2019Թ ԹԻՎ 131-Ա, 21.11.2019Թ. ԹԻՎ 503-Ա ԵՎ 504-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱՌ ՈՉԻՆՉ ԼԻՆԵԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱԾԱՆՑՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի դատախազության 10.06.2024 թվականի և 11.06.2024 թվականի հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և ՀՀ վճռաբել դատարանի 10.05.2024 թվականի թիվ ՎԴ2/0250/05/23 վարչական գործով արտահայտած դիրքորոշումներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. Ապարան համայնքի ղեկավարի 01.04.2019 թվականի թիվ 131-Ա, 21.11.2019 թվականի թիբ 503-Ա և 21.11.2019 թվականի 504-Ա որոշումներ առ ոչինչ ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի նկատմամբ Ապարան համայնքի 04.04.2019 թվականի սեփականության իրավունքի գրացնումը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ թիվ 05042019-02-0021), Եղիպատրուշ համայնքի անվամբ 04.04.2019 թվականի սեփականության իրավունքի գրանցումը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ թիվ 04042019-02-0035), 09.06.2020 թվականի նվիրատվության պայմանագիրը, պայմանագրից ծագող Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղոցու 06.07.2020 թվականի սեփայանության իրավունքի գրանցումը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ թիվ 06072020-02-0029), Ապարան համայնքի 27.11.2019 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ թիվ 27112019-02-0026), Ապարան համայնքի 28.11.2019 թվականի սեփականության իրավունքի պետական գրացնումը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ թիվ 28112019-02-0037), 09.06.2020 թվականի նվիրատվության պայմանագրերը և դրա հիման վրա Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղոցու սեփայանության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու հայցով դիմել ՀՀ վարչական դատարան:
2. Հայցադիմում ներկայացնելու համար սահմանել երկամսյա ժամկետ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
3. Սույն Որոշման մասին իրազեկել Հայաստանի Հանարապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի դատախազությանը և ՀՀ վարչական դատարանին
4. Սույն որոշմամն պահանջներն իրականացնելու պատասխանատվությունը դնել ______________ վրա և լիազորել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված բոլոր լիազորություններով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner