Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Ապարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի 2022 թվականի նոյեմբերի 25-ի երրորդ նիստի օրակարգը՝ (զեկուցող՝ Ա. Կարապետյան) 2. Ապարան համայնքի ղեկավարի 2023 թ վարձատրության չափը հաստատելու մասին (զեկուցող՝ Գ. Աբրահամյան) 3. Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թ կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին (զեկուցող՝ Գ. Աբրահամյան) 4. Ապարան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2023 թ տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին (զեկուցող՝ Գ. Աբրահամյան) 5. ՀՀ Արագածոտնի մարզի ,,Ապարան համայնքի Արագածի կոմունալ ծառայություն,,ՀՈԱԿ ՀՀ Արագածոտնի մարզի ,,Ապարանի կոմունալ ծառայություն,, ՀՈԱԿ կազմում միացման ձևով վերակազմակերպելու և ՀՀ Արագածոտնի մարզի ,,Ապարան համայնքի կոմունալ ծառայություն,, հոակ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին (զեկուցող՝ Ա. Կարապետյան) 6. Ապարան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2023 թ կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին (զեկուցող՝ Գ. Աբրահամյան) 7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին (զեկուցող՝ Մ. Նիկողոսյան) 8. «Ապարան համայնքի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան, Սարալանջ, Նիգավան, Թթուջուր, Ձորագլուխ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում», «Ապարան համայնքի Եղիպատրուշ վարչական տարածքի գազաֆիկացում» սուբվենցիոն հայտերին համաձայնություն տալու մասին (զեկուցող՝ Հ.Մկրտչյան) 9.Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին (զեկուցող՝ Կ. Պապիկյան) 10. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 11. Ապարանի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վաձակալության տրամադրելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 12. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական գումարման օրը և ժամը սահմանելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) |