Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ի մասի 25-րդ կետի կարգավորումներով՝
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Ապարան համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու հայտերի ներկայացման հրավերին։
2.Համաձայնություն տալ համայնքի ընտրության դեպքում համայնքի տվյալ տարվա բյուջեից յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար հատկացնել մինչև 20% համաֆինանսավորում՝ համաձայն հայտերի ներկայացման հրավերի Բաժին 1-ի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |