Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 43
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀՐԱՄ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՓԱՓԱԶՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամաբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 11.03.2024թ-ի թիվ 2/փ-111 եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.

     Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական սահմանում գտնվող, քաղաքացի Վահրամ Բենիամինի Փափազյանի սեփականությունը հանդիսացող 02-040-0117-0020 ծածկագով 0.72966 հա գյուղատնտեսական վարելահողի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասումի նպատակային նշանակություն և հողատեսքի փոփոխությունը կատարվում է հողամասում բնակելի տուն կառուցելու նպատակով:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2024թ հողային հաշվեկշկում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner