Հաշվի առնելով Ապարան համայնքի կողմից ներկայացված և դրական պատասխան ստացած ՄԱԶԾ DEMO Lab «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մշակութային խաչմերուկ» դրամաշնորհային ծրագրային պահանջները, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով, Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ «Մշակութային խաչմերուկ» ծրագրին: 2. Ապարան համայնքի 2024թ․ տարեկան աշխատանքային պլանում անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ համապատասխան համաֆինանսավորման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |